7516 դիտում
10:43 30-04-2015
Պարի միջազգային օրը տոնեցինք ազգովի՝ միավորված մեկ շուրջպարում. տեսանյութ, լուսանկարներ
Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրը Հայաստանում նշվեց մեծ մասշտաբով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ազգային ակադեմիական շենքի հարակից Կարապի լճի ողջ երկայնքով հավաքվել էին հազարավոր հայեր՝ նշելու տոնը զուտ ազգային պարերով, ցույց տալու աշխարհին, որ չնայած ութդարյա զրկանքներին, մենք մնացել ենք մեր տեսակին ու մշակույթին հավատարիմ ու հենց այս տեսակով մենք կվերականգնվենք ու կբուժենք այն վերքը, որ 100 տարի առաջ ստացանք դավադիր ուժերի ձեռքով:
Ազգային պարը յուրահատուկ դեր ունի հայի կյանքում և ուղեկցում է նրան արդեն հազարավոր տարիներ: Այս պարերով մենք տոներ ենք տոնում, ծեսեր ենք կատարում, պատերազմում ենք:
Դեռ մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Քսենոֆոնն է նշել, որ հայերը կռիվ էին գալիս ռազմական պարեր պարելով: Այս պարերով մենք ապրում ենք:
Պարուսուցման բաց դասը կազմակերպել էր «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Ընթացքում միջոցառմանը միացավ «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը՝ լճի հակառակ կողմից սեփական թմբուկի զարկերի ներքո քայլելով դեպի բեմը: Բեմ բարձրացան նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը:
Համերգն ամբողջությամբ վարեց մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6227 դիտում
10:49 27-09-2020
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2546 դիտում
22:11 29-04-2016
Ազատության հրապարակում պարի միջազգային օրը նշվել է ազգային պարով
Այս բաժնից
1348 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
946 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար