211652_close_icon

Ցուցահանդես՝ «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով

views-count1471 դիտում article-date 11:42 14-04-2014
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կանցկացնի «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Ցուցահանդեսում իրենց գործերը կներկայացնեն ավագ դպրոցների աշակերտները։ Ավագ դպրոցների աշակերտների շրջանում անցկացվող այս ծրագիրը նպատակ ունի բացահայտել պատանիների ստեղծագործական կարողությունները, վեր հանել պատմության դասերը, համախմբել աշակերտական ինքնակառավարման մարմիններին։ Ցուցահանդեսին մասնակցելու համար լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքներն ընդունվում են ապրիլի 9-ից մայիսի 9-ը։

Նմանատիպ նյութեր