211652_close_icon

Կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ

views-count1746 դիտում article-date 15:29 29-04-2015
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 28-ին, ժամը 15.15-ին, Շիրակի մարզի Բանդիվան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտեմ Հ.-ն, որը 2014 թվականից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 246 հոդվածի /Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ 3-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր