Մահացել է А՛Студио-ի նախկին մենակատար Բատիրխան Շուկենովը
Կյանքի 53-րդ տարում մահացել է А'Студио խմբի նախկին մենակատար Բատիրխան Շուկենովը: Այդ մասին Instagram- իր էջում հայտնել է պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը:
Նա ծնվել էր Ղազախստանում: Կարիերան սկսել էր որպես սաքսաֆոնահար՝ աշխատելով երգչուհի Ռոզա Ռիմբաևայի մոտ: 1988 թվականին ստեղծել է А'Студио խումբը, և 1 տարի անց թողարկել «Джулия» երգը, որը դառնում է հիթ:
Խմբի ամենահայտնի երգերից են «Белая река», «Стоп, ночь», «Солдат любви», «Эти тёплые летние дни», «Нелюбимая»-ն և այլն:
Բատիրխան Շուկենովը անհատական կարիերա ստեղծելու նպատակով 2000 թվականին հեռացել էր խմբից: