211652_close_icon
views-count1732 դիտում article-date 18:09 28-04-2015

Արաբկիրցի պատանի ֆուտբոլիստները կմրցեն Պլեսի Ռոբինսոնի իրենց հասակակիցների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատանիների ֆուտբոլային թիմը կմեկնի Ֆրանսիա, որտեղ ընկերական հանդիպում կունենա Պլեսի Ռոբինսոնի իրենց հասակակիցների թիմի հետ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ կազմակերպված այս այցելությունը Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև հաստատված գործընկերային կապերի մարզամշակութային բաղադրիչի շրջանակում է իրականացվում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պատանի ֆուտբոլիստներին ողջունել, բարի ճանապարհ և հաջողություն է մաղթել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ թիմն ապահովվել է անհրաժեշտ պարագաներով, գույքով և հանդերձանքով: Պատանի արաբկիրցիներն, ի դեպ, Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկներ կկրեն իրենց մարզահագուստներին: Նրանք նաև խոստացել են, որ հաղթելու դեպքում իրենց հաղթանակը նվիրելու են Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:

Նմանատիպ նյութեր