211652_close_icon
views-count3041 դիտում article-date 22:05 25-04-2014

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի հրավերով գտնվում է Ֆրանսիայում

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորած պատվիրակությունը Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի հրավերով մեկնել է Ֆրանսիա: Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների խթանման հնարավորությունները և իրականացվող ծրագրերն ու հեռանկարային նշանակության առաջարկությունները: Սակայն մինչ այդ Երևանից մեկնած պատվիրակության անդամները, ֆրանսահայության ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ու այլ պաշտոնատար անձանց հետ միասին Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման իրադարձությանը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նաև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դևեջյանի հետ: Առաջիկա օրերին, ի նշան Երևան-Պլեսի Ռոբինսոն բարեկամության` Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի այգում կտեղադրվի Խաչքար, որը կլինի նվեր Երևանի կողմից քույր քաղաքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր