Հրայր Անտոնյանը Ֆրանսիայում հանդիպել է Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի հետ
Արաբկիրի մանկական պոլիկլինիկան հոկտեմբեր ամսվա ընթացքում կհամալրվի ատամնաբուժական նոր սարքավորումներով ու անհրաժեշտ նյութերով: Այս ու այլ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Երևան-Պլեսի Ռոբինսոն հետագա համագործակցության շրջանակներում:
Հիշեցնենք, որ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետիհրավերով Ֆրանսիայում հյուրընկալված Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի հետ, շրջել Պլեսի Ռոբինսոն քաղաքում, այցելել տեսարժան վայրեր, նաև քաղաքային շուկա: