211652_close_icon
views-count845 դիտում article-date 15:38 28-04-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 27-ից 28-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 5, անձի առևանգման՝ 2 և կողոպուտի 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր