211652_close_icon
views-count444 դիտում article-date 13:10 28-04-2015

Բարսելոնայում տեղի է ունեցել Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի զոհերի հոգեհանգստի արարողությունը

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում տեղի է ունեցել Ֆրանսիական Ալպերում գերմանական Germanwings ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի հոգեհանգստի արարողությունը, որին, զոհվածների ազգականներից, քրիստոնեական, հրեական և մահմեդական համայնքների առաջնորդներից բացի, մասնակցել են նաև Իսպանիայի թագավորական ընտանիքն ու վարչապետը: Հիշեցնենք, որ Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթի օդանավում եղել էր 150 մարդ. բոլորը զոհվել են: Ուղևորների մեծ մասը Գերմանիայի և Իսպանիայի բնակիչներ են եղել:

Նմանատիպ նյութեր