1154 դիտում
20:24 27-04-2015
Լույս է տեսել «Տրապիզոնի հայերը մեծ ոճրի ճանապարհին» գիրքը
Ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նիստ:
Բացման խոսքով հանդես կգա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Էդիկ Կյուրեղյանը։
Նիստում կկայանա Վարդգես Մավյանի՝ օրերս լույս տեսած «Տրապիզոնի հայերը մեծ ոճրի ճանապարհին» գրքի շնորհանդեսը։ Գրքում արտացոլված են 1895-1915 թվականներին տրապիզոնցի հայերի կրած արհավիրքներն ու կոտորածները։
Փաստավավերագրական-գեղարվեստական այս հուշապատումն ականատեսի աչքերով ներկայացնում է կանխամտածված ու ծրագրված քաղաքականության սարսափները:
Նմանատիպ նյութեր
2030 դիտում
12:41 18-01-2014
Թուրքիայում լույս է տեսել ցեղասպանության մասին «Խոսում են Անկարայի հայերը» գիրքը
Այս բաժնից
859 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
967 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
694 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին