211652_close_icon
views-count2255 դիտում article-date 15:57 23-10-2022

Լույս է տեսել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված ախուրյանցի հայորդիների հիշատակի «Հավերժության ճանապարհին» գիրքը. Արմենպրես

Լույս է տեսել Մարինե Խաչատրյանի «Հավերժության ճանապարհին» գիրքը՝ նվիրված Ախուրյան համայնքի Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված 24 հայորդիներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրքի շնորհանդեսը տեղի ունենցավ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

«Երբ ավարտեցի առաջին գիրքս՝ «Ախուրյան համայնքի պատմամշակութային հուշարձաններ»-ը, սկսվեց պատերազմը, և ես չէի կամենա առանց հիշողությունների թողնել մեր սերունդներին: Նպատակս մեկն էր՝ հավերժացնել մեր հավերժի ճամփորդներին, սերունդներին կրթել ու դաստիարակել հայրենասիրության ոգով՝ նրանց փոխանցելով հերոսների կատարած սխրագործությունները: Գրքի ստեղծման ճանապարհը դժվար ու ծանր ապրումներով էր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարինե Խաչատրյանը:

Գրքում մանրամասն նկարագրված է յուրաքանչյուրի կյանքի ու մարտական փառքի ուղին: Գիրքի ձևավորումը` Մարտին Գևորգյանի: Կենսապատումներն ավարտվում են՝ սկիզբ դնելով համանուն տեսաշարերի, որոնք ստեղծվել են հերոսածին մայրերի ու հարազատների, զինակից ընկերների հուշերի հիման վրա։

«Յուրաքանչյուրս պետք է մեր ուժերը ներդնենք, որպեսզի լրացնենք մեր եղբայրների, մեր հայրերի, մեր ընկերների չապրած տարիները: Ինձ համար պատիվ էր մասնակցություն ունենալ այս գրքի ու ֆիլմերի ստեղծմանը՝ այս կերպ հարգանքի տուրք մատուցելով հերոս տղեներին»,- խոսելով կատարված աշխատանքի մասին՝ նշեց Մարտին Գևորգյանը:

Գիրքը հրատարակվել է Ախուրյան համայնքի պատվերով:

Արմենուհի Մխոյան       

Նմանատիպ նյութեր