211652_close_icon
views-count1018 դիտում article-date 19:23 27-04-2015

Եվրագոտու կենտրոնական բանկերը շրջանառության կթողնեն նոր թղթադրամներ

Այս տարվա նոյեմբերի 25-ին եվրագոտու կենտրոնական բանկերը շրջանառության կթողնեն նոր 20 եվրո թղթադրամներ: Նոր թղթադրամի վրա պատկերված է Եվրոպայի թագավորի առեղծվածային դստեր պատկերը: Այն պատկերված է անտիկ վազի վրա, որը պահպանվում է փարիզյան Լուվրում: Ինչպես տեղեկացնում է «korrespondent.net»-ը՝ հին թղթադրամներն աստիճանաբար փոխվելու են նորերով, որոնք ավելի ուժեղ պաշտպանական մեխանիզմներ ունեն: Հին 20 եվրոյանոցները առավել շատ կեղծողներից էին, և մեծամասամբ դրանով է պայմանավորված այս նորարարությունը: Ներկա դրությամբ շրջանառության մեջ է 5 և 10 եվրո արժողությամբ թղթադրամներ, որոնք շրջանառության մեջ են դրվել համապատասխանաբար 2013 և 2014 թթ.: Այս անգամ Կենտրոնական բանկը հաշվի է առել նախորդ փորձերը, և ավելի շատ ժամանակ կտրամադրի շրջանառության համար:

Նմանատիպ նյութեր