2376 դիտում
13:02 01-12-2014
Ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովը հայտարարել է, թե ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ
Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:
[url=http://artsakhpress.am/arm/news/8640/adrbejanci-diversant-askerovi-masin-girqy-nerkayacvel-e-orpes-gortsov-apacuyc.html]Artsakhpress.am[/url]-ի փոխանցմամբ` dատական նիստում, որպես գործով ապացույց, ներկայացվել է Դիլհամ Ասկերովի մասին պատմող ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի՝ «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:
Գրքում մանրամասնորեն ներկայացված է Դ. Ասկերովի՝ ղարաբաղաադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները։ Այնտեղ խոսվում է, մասնավորապես, մինչ Քարվաճառում հայտնվելը, ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ Ասկերովի հանդիպումների մասին։ Բացի այդ, հեղինակն անընդհատ մատնանշում է Դիլհամ Ասկերովի ատելությունը հայերի նկատմամբ:
Ի պատասխան դատավորի և պետական մեղադրողի հարցերին, թե ինչն է հայերի նկատմամբ ատելության պատճառը՝ Ասկերովը նշել է, որ ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ, և որ հեղինակն ուղղակի այն հորինել է:
Նմանատիպ նյութեր
4179 դիտում
10:26 09-04-2020
Ատելություն և թշնամանք որևէ մեկի նկատմամբ պետք չէ սերմանել երբե՛ք․ «Առավոտ»
2896 դիտում
14:13 03-11-2020
Ադրբեջանցիները կառավարում են հայկական կողմի գերիների սոցցանցերի էջերը, տարածում ատելություն եւ թշնամանք․ ՄԻՊ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր