Ծիծեռնակաբերդ քաղաքացիների հոսքը չի դադարում. ուշ ժամին այցելում են ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 25-ին, ողջ օրվա ընթացքում քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չէր դադարում:
Այցելողների մեջ են ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցում 1915 թվականին Ցեղասպանության զոհ դարձած 1,5 մլն անմեղ նահատակների հիշատակին՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ, որտեղ ծաղիկներից գոյացած շերտի բարձրությունն անցնում է 2 մետրը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի