Քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդ չի դադարում. անգամ անձրևը չի խոչընդոտում դրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շարունակվում է հազարավոր մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ընթանում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն նահատակների հիշատակման արարողությունը:
Հիշեցնենք, որ հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, օտարերկրյա դիվանագետներ, կրոնական հաստատությունների պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ուղղակի հասարակ քաղքացիներ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ծիծեռնակաբերդից