ՀՀ Ոստիկանության ղեկավար կազմը ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետը և ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի ցեղասպան իրադարձություններին զոհ գնացած 1,5 մլն անմեղ նահատակներին նվիրված հուշահամալիրում՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:
 Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


