Ինչո՞ւ էր ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ժամանել Հանրապետության հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Հանրապետության հրապարակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանը Հանրապետության հրապարակում ծանոթացավ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի բացօթյա համերգի նախապատրաստական աշխատանքներին, քանի որ ոստիկանությունը վստահ է, որ երեկոյան կայանալիք համերգին մեծ թվով երկրպագուներ են լինելու, և ինչպես ժողովուրդն է ասում, «ասեղ գցելու տեղ չի լինի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Գասպարյանին ուղեկցում էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհանիսյանը, Անուբաղ Համբարյանը, Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը:
Լուսանկարներ՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

