211652_close_icon
views-count1158 դիտում article-date 15:31 25-04-2015

Ցանկապատը քանդել և գողացել է համագյուղացին

Ապրիլի 24-ին, ժամը 15.30-ին, 1969 թ. ծնված Արտակ Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Գեղաշեն գյուղում գտնվող իր 1.500 քմ տնամերձ հողամասի մետաղյա անկյունակներով և ցանցով կազմված ցանկապատը քանդել և գողացել է համագյուղացին` 1987 թ. ծնված Նորայր Ղ.-ն` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ Նորոյր Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր