211652_close_icon
views-count1571 դիտում article-date 16:03 16-04-2021

Քանդել էին ցանկապատը և փորձել գողություն անել

Ապրիլի 11-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ էր ստացվել, որ երկու անձինք բաժանմունքի սպասարկման տարածքում գտնվող մի ընկերության ցանկապատի տակ փորում են։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման ենթարկվեցին 42 և 44 տարեկան երկու տղամարդ։

Պարզվել է, որ նրանք ապրիլի 11-ին ընկերության ցանկապատի տակի հատվածը փորելու և քանդելու միջոցով փորձել էին գողություն անել:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր