Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Վայոց Ձորում` անձրև:
Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարերում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համա