Գազայի հատվածի ավիահարվածների հետևանքով փլուզված 9200 տներից ոչ մեկը դեռևս չի վերականգնվել
Կրակի դադարեցման մասին հայտարարելուց ութ ամիս անց` 2014-ի ամռանը պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում Գազայի հատվածի իրականացված ավիահարվածների հետևանքով փլուզված 9200 տներից ոչ մեկը դեռևս չի վերականգնվել: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման հարցերով գործակալությունը
Ըստ ՄԱԿ ներկայացուցչի` պատճառը ֆինանսական միջոցների անբավարությունն է: