1705 դիտում
17:00 23-04-2015
Տան բակում անսպասելի հանդիպել էր տանտիրուհուն
Ապրիլի 22-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա գյուղի 11-րդ փողոցի խաչմերուկին կից տանը գող կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1975 թ. ծնված Արմեն Փ.-ն ապրիլի 22-ին, ժամը 11.40-ից մինչև ժամը 15.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից, Գետափնյա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի պատուհանի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել և գողացել ձեռքի ժամացույց, օղեր և տարբեր երկրների թղթադրամներ, որից հետո դիմել է փախուստի, սակայն տան բակում հանդիպելով տանտիրուհուն` 1985 թ. ծնված Մելինե Ա.-ին՝ հրել է նրան, սակայն կինը դիմադրություն ցուցաբերելով՝ թույլ չի տվել, որ վերջինս փախչի՝ մինչ ոստիկանների հասնելը:
Արմեն Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
11:08 11-02-2015
Ծանոթը ծեծի է ենթարկել տանտիրուհուն, դանակով հարվածել նրա ձեռքին և ապտակել որդուն
15165 դիտում
18:59 26-05-2018
Ծեծել էին տանտիրուհուն, բնակարանից հափշտակել 350․000 դրամի ոսկեղեն․ դեպքը բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
511 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ