211652_close_icon

Վիճաբանություն Կոմիտասի պողոտայում

views-count1273 դիտում article-date 15:26 23-04-2015
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արարատ Ա.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով մի քանի անգամ հարվածել է 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր