Թուրքիայում ծեծել են Վրաստանի նախագահի մամլո խոսնակին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցելություն ընթացքում միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է վրացական «Առաջին ռադիո»-ն, Մարգվելաշվիլիի մամլո քարտուղար Սոֆո Ջաջանաշվիլիի ընդունարան է ներխուժել մի կին և անմիջապես գործի դրել բռունցքները:
Նախագահի մամլո քարտուղարին կնոջ ձեռքից ազատելու համար օգնության են հասել անվտանգության աշխատակիցները, իսկ թուրքական ԶԼՄ-ները հարմար առիթը բաց չեն թողել և միջադեպի լուսանկարները տեղադրել են համացանցում: