211652_close_icon
views-count3380 դիտում article-date 22:10 01-11-2021

Շրջայցերի ընթացքում ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվել են մեկ շաբաթյա, շուրջօրյա վերահսկողական լայնածավալ աշխատանքներ։

 

Հողային աշխատանքներ իրականացնելիս խախտելով հողային ծածկույթի վերին շերտի հանման և տեղափոխման սահմանված կարգը տարբեր մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվել է շուրջ 71խմ. սևահող։ Սևահողով բեռնված բոլոր բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության տուգանային հրապարակ։

Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, իսկ մի շարք նյութեր ուղարկվել են իրավապահ մարմիններին։

ԲԸՏՄ-ն կրկին անգամ հիշեցնում և զգուշացնում է, որ հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես սահմանված կարգերի համաձայն՝ հղումները ստորև

https://www.arlis.am/documentview.aspx?docID=71439

https://www.arlis.am/documentview.aspx?docID=152162

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր