Կիևի կենտրոնում բողոքի ակցիա ակցկացնող հանքափորները սպառնում են անժամկետ գործադուլի անցնել
Ապրիլի 22-ին Կիևի կենտրոնում բողոքի ակցիա ակցկացնող հանքափորները սպառնում են անժամկետ գործադուլի անցնել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, hանքափորների շարասյունը շարժվել է դեպի Գերագույն Ռադայի շենքը: Ավտոմեքենաների շարժումը փողոցներով փակված է: Երթին մասնակցում է մոտ 3 հազար հանքափոր ողջ երկրից: