Դոնեցկի հանքափորները ցույցի են դուրս եկել
Դոնեցկում շուրջ 300 հանքափորներ երթի են դուրս եկել՝ ի դեմ Ուկրաինայի արևելքում անցակցվող ռազմական գործողությունների։ Այս մասին փոխանցում է «Газеты.Ru»֊ի թղթակիցը։
Երթի մասնակիցները հուշարձանի մոտ ծաղիկներ են դրել և կարճ ցույց անցկացրել։ Նշվում է, որ ցուցարարները Լենինի անվան պողոտայից շարժվել են դեպի քաղաքի կենտրոն։
Նշենք, որ մայիսի 27֊ին Դոնեցկի մի քանի հանքերի աշխատակիցներ գործադուլ են անցկացրել՝ քաղաքում մարտական գործողությունների դեմ բողոքի։