Քիմիական առաջին հարձակման զոհերին նվիրված հիշատակման արարողություն` Բելգիայում
100 տարի առաջ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ Գերմանիայի բանակը ֆրանսիացի զինվորականների դեմ թունավոր գազ է կիրառել: Դա տեղի է ունեցել Բելգիայի Իպր քաղաքի մոտակայքում` մարտերի ժամանակ:
Այդ կապակցությամբ Իպրում հիշատակի արարողություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամները: Արարողության ժամանակ հռչակագիր է ընդունվել է, որը քիմիական զենքը մեկընդմիշտ ոչնչացնելու կոչ է անում:
Հիշեցնենք, որ 1915թ-ի ապրիլի 22-ին քիմիական զենքի զոհ է դարձել 1500 մարդ, հազարավորները հաշմանդամ են դարձել: Առաջին աշխարհամարտի տարիներին քիմիական զենքից զոհվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 100 հազար մարդ: