1109 դիտում
13:56 22-04-2015
Նախագահը գլոբալ ֆորումի շրջանակներում դիտել է ցեղասպանության թեմայով գրքերի և լուսանկարների ցուցահանդեսները
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
Գրադարանում առկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրական, գեղարվեստական, պատմական, վերլուծական, հրապարակախոսական բնույթի շուրջ 3 հազար անուն գրքերից ցուցադրված է աշխարհի 37 երկրներում 23 լեզուներով հրատարակված ավելի քան 900 միավոր գրակա¬նու¬թյուն՝ տարբեր ժամանակագրական շեշտադրումներով: Ցուցահանդեսի տաղավարում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ ցուցադրության շրջանակում առանձնացված են գրքեր, որոնք ակնառու են իրենց եզակիությամբ, ներառում են Հայոց ցեղասպանության մասին առաջին անդրադարձները, ներկայացնում են օտարազգի հայտնի գործիչների, ականատեսների, նրանց ժառանգների հիշողությունները կամ վերլուծական պատկերացումները կատարված ողբերգության վերաբերյալ: Գրքերի գեղարվեստական, գաղա¬փարական, աղբյուրագիտական արժանիքները գնահատվել են տարբեր ժամանակահատվածներում, իսկ նրանց հեղինակների ներդրումը ցեղասպանության ճանաչման գործում անգնահատելի է:
Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ցուցադրված գրքերի հեղինակներից, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել և նվիրել են իրենց աշխատանքները:
Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման նիստի նախագահող Լուիզ Մորենո-Օկամպոյի և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնի հետ այցելել է նաև «Ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև տարբեր հակամարտությունների, մարդկային ողբերգությունների պատճառ դարձած բռնությունների թեմայով աշխարհի լավագույն 8 լուսանկարիչների աշխատանքները, ովքեր այսօր էլ աշխատում են աշխարհի ամենավտանգավոր կետերում: Նրանց թվում է հայտնի լուսանկարիչ Յան Գրարուպը, ում աշխատանքները Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների մասին ներկայացվում են որպես այդ հանցագործությունների անհերքելի փաստարկներ:
Լուսանկարիչներն իրենց աշխատանքները հրապարակայնացնում են հույսով, որ դրանցում արտացոլված՝ մարդկության դեմ գործված սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չեն կրկնվի:
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
11:36 23-04-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը
Այս բաժնից
847 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
958 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին