Մարգարա - Վանաձոր - Տաշիր ավտոճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ առավոտյան ժամը 04:30-05:00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր -Տաշիր (Մ3) միջպետական նշանակության ավտոճանապարհի 138-139-րդ կմ հատվածում սաստիկ քամու հետևանքով երեք ծառ ընկել են ճանապարհի վրա և փակել երթևեկելի հատվածը:
Ստեփանավանի «ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները ծառերը հեռացրել են ճանապարհի բանուկ հատվածից:
Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: