211652_close_icon
views-count1667 դիտում article-date 11:38 10-08-2022

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000 — կմ10+500 հատվածը` հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

8.5կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արմավիրի մարզով։ Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։

Այս պահին կապալառուն կատարում է հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ, ճանապարհին առկա նստվածքներում հեռացվում է կավային շերտը և լցվում ավազակոպիճ՝ ամրացնելով հիմքը։

Հիմնանորոգման շրջանակում կփոխվի ճանապարհային պատվածքը, կկատարվեն ճանապարհի կահավորման և այլ աշխատանքներ։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։

Աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ 88 մլն դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նմանատիպ նյութեր