2781 դիտում
15:45 14-02-2021
Ենթադրում եմ՝ Հայաստանն այս պահին բանակցությունների մեջ է Թուրքիայի հետ՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու օրակարգով. թուրքագետ
«Ես չունեմ հստակ տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանը վերջերս որևէ տեսակի փաստաթուղթ կամ հուշագիր է ստորագրել Թուրքիայի հետ, սակայն, հիմնվելով սեփական դիտարկումների վրա, ենթադրում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այս պահին բանակցությունների մեջ են Թուրքիայի հետ: Արդյո՞ք սրա հիման վրա ենթադրվում է որևէ տեսակի փաստաթղթի ստորագրում, այս պահին հստակ պնդել չեմ կարող: Այդ բանակցությունները կարող են ընթանալ Հայաստան – Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հարցի շուրջ, կարող է քննարկվել նաև Թուրքիայի հետ սահմանների բացման հնարավորությունը, որը թուրքական կողմից, միանշանակ, հստակ նախապայմաններ է ներառելու՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, մաքսային համակարգի անվերապահ թուլացում, որպեսզի թուրքական կապիտալն անխոչընդոտ հոսի դեպի Հայաստան և այլն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Արձանագրենք, որ բոլորովին վերջերս բացահայտվեց Հայաստան – Ռուսաստան – Ադրբեջան եռակողմ գաղտնի հուշագրի մասին, որի համաձայն, հայկական կողմը Հայաստանի հարավային սահամաններում հողատարածքներ է զիջել թշնամի Ադրբեջանին: Տարածքների զիջման գործընթացը, հրադադարի կնքման պահից մինչ օրս, ընթացքի մեջ է: Միաժամանակ լուրեր շրջանառվեցին առ այն, որ հայկական կողմն, արդեն իսկ, թուրքական կողմի հետ պատրաստվում է գաղտնի հուշագիր ստորագրել, ինչի մասին կհայտարարվի մարտ ամսին:
Մտահոգություն է հնչում, որ աննախադեպ ստորացուցիչ փաստաթղթում կարող է արծարծվել Թուրքիայի կոկորդին մնացած Հայկական հարցի չեղարկման և Հայոց Ցեղասպանության խնդիրը, ինչին արձագանքելով թուրքագետ Վարուժան Գեղամյանը չի բացառել նման փաստաթղթի ստորագրման հավանակությունը` ավելացնելով, որ այս պահին ինքը նման հստակ տեղեկատվության չի տիրապետում. «Եթե հաշվի առնենք հայաստանյան իշխանությունների այսօրվա պարտվողական կեցվածքը, ապա հնարավոր բանակցությունների հաստատման պարագայում, Թուրքիայի կողմից որոշակի նախապայմաններ անպայման լինելու են: Որքան էլ այդ նախապայմանները հակահայկական բնույթ կրեն, միևնույն է, այս իշխանությունները վստահաբար չեն խորշելու դրանք ի կտար ածելու հեռանկարից: Չի բացառվում, որ այդ նախապայմանների մեջ կարող է լինել նաև Հայկական հարցի խնդիրը»,- ասում է թուրքագետը:
Հարցին՝ ինչո՞ւ կամ ինչի՞ց հետո է Թուրքիան վերջերս նմանօրինակ աննախադեպ ակտիվ դերակատարում ստանձնողի դիրքերից հանդես գալիս, Վարուժան Գեղամյանը պատասխանում է՝ Թուրքիային թվում է, թե եկել է ամենաբարենսպաստ ժամանակը՝ հարավային Կովկասում չեզոքացնելու ռուսական դերն ու հաստատելու սեփական գերիշխանությունը. «Գոնե վերջին մի քանի տասնամյակներում, Հարավային Կովկասը ավանդաբար ռուսական ազդեցության գոտի է համարվել: Այսօր, արդեն, այս տարածաշրջանում մեծ ակտիվություն ցուցաբերելու նախաձեռնությամբ է հանդես գալիս նաև Թուրքիան, ամեն գնով՝ կլինի ռազմական, թե փափուկ ուժի կիրառությամբ, մեծացնելու համար սեփական ազդեցությունը: Սա իրենից ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության վրա շարունակական ճնշման գործադրում: Դրա վառ օրինակներից մեկն էլ այն հայտնի թեզն է, որ այսօր մեծ ինտենսիվությամբ կիրառում են նաև հայաստանյան իշխանությունները, թե սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ Հայաստանն ակտիվ զարգացում կգրանցի: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ տիպիկ թուրքական թեզ, որ մեզ ստիպում է անվերապահ կերպով բացվել տնտեսական և մեծ հաշվով, անվտանգային աշխարհաքաղաքական հարթակում: Ցավոք սրտի, օրվա իշխանությունները, մեղմ ասած, չեն հասկանում դրանից բխած վտանգներն ու հնարավոր սպառնալիքները»:
Խոսելով թուրքական թեզի իրականացման հայաստանյան վտանգների մասին, Վարուժան Գեղամյանը նկատում է՝ դրանք մի քանիսն են. «Նախ Հայաստանի Հանրապետության տնտեսությունն, այսօրվա պայմաններում, պարզապես ունակ չէ դիմագրավելու անխուսափելիորեն սպասվելիք թուրքական տնտեսական գրոհին, երկրորդ հերթին՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը Հայաստանին, անխուսափելիորեն, կանգնեցնելու է մի շարք անվտանգային խնդիրների դեմ: Եթե այս ամենով հանդերձ, Հայաստանում դեռ կա մտայնություն՝ կրճատելու բանակը, ապա սա բերելու է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ դիմադրողականության կտրուկ անկման՝ բոլոր տեսակի հնարավոր հետևանքներով: Վերջապես, չմոռանանք նաև, որ մենք հիմա մեծ խնդիր ունենք նաև Սյունիքում և, եթե այսպիսի պայմաններում թուրքական կապիտալը ներխուժի Հայաստան, ապա թշնամի երկրների կողմից Հայաստանի նվաճման համար շատ ավելի կարճ ժամանակ կպահանջի»,- ամփոփելով զրույցն ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը