Եղանակը առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում` [/color]
Ապրիլի 22-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
[color=#CC0000]
Երևանում՝ [/color]
Ապրիլի 22-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
[color=#CC0000]Երևանի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.0C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.2C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.4C