slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ալեկոծվող ու փոթորկվող Սևանում փրկարարներն ու ջրասուզակները 7 ժամ տևած դիակի որոնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցրեցին. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Ալեկոծվող ու փոթորկվող Սևանում փրկարարներն ու ջրասուզակները 7 ժամ տևած դիակի որոնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցրեցին. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count22726 դիտում article-date 21:03 21-04-2015
Քիչ առաջ դադարեցվեցին Սևանա լճում այսօր՝ ապրիլի 21-ի վաղ առավոտվանից սկսված Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանի դիակի հայտնաբերման գործողությունները, որոնք ղեկավարում էր ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Ինչպես Սեւանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվա նման այսօր նույնպես եղանակն անբարենպաստ էր. Սեւանն ալեկոծվում ու փոթորկվում էր, իսկ ալիքների բարձրությունը անցնում էր 1 մետրը, սակայն այդ ամենը հաշվի չառնելով՝ փրկարարները և ջրասուզակները անում են ամեն հնարավորը, որպեսզի կարողանան գտնել դին: Որոնողական աշխատանքները 2 օր է կատարում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Որոնողական աշխատանքները շարունակվելու են վաղը: Ինչպես ավելի վաղ Սևանից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/21/50406/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այսօր` ապրիլի 21-ին, Սեւանա լճում շարունակվում էին Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանի դիակի որոնողական աշխատանքները: Աշխատանքները այսօր ղեկավարում էր Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի վարչության պետ, գնդապետ Արսեն Արշակյանը: Ֆոտոլրագրողը հայտում էր, որ երեկվա նման այսօր նույնպես եղանակն անբարենպաստ է, Սեւանն ալեկոծվում է եւ ալիքներն անգամ բարձրանում են 1 մետրից ավելի: Սակայն այդ պայմաններում փրկարարները չեն ընկճվում, շարունակում էին որոնողական աշխատանքները, որին ներգրավված էր Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր