211652_close_icon
views-count1363 դիտում article-date 16:43 21-04-2015

6-ամյա Կարինեն չի տեսնում աշխարհը. նա մեր օգնության կարիքն ունի. տեսանյութ

Կարինե Արմենի Խշոյանը ծնվել է 2009 թվականին Արմավիրի մարզի գյուղ Նոր Արմավիրում: Երեխան ծնվել է թերհաս, կեսարյան հատումով : Ծնվելուց հետո միացվել է արհեստական շնչառության սարք, կերակրվել է զոնդով, ունեցել է ցնցումներ: Գտնվում է նեվրոպաթալոգի հսկողության տակ և ստացել է երկու վերականգնողական կուրս բուժում Հայաստանում, ևս մեկը՝ Անապայում: Երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով, ինքնուրույն նստում է, կանգնում է օգնությամբ, մկանային տոնուսը բարձր է, խոսքը թերի է, ունի արտահայտված էխոլալիա, մտավոր զարգացումը չի համապատասխանում տարիքին: Վերականգնողական պարապմունքների արդյունքում նկատվում է դրական դինամիկա: Թթվածնային քաղցից երեխայի մոտ առաջացել է գլխի միկրոցեֆալիա, ունի տեսողության կորուստ՝ սուբոտրոֆիա, որն էլ խանգարում է ֆիզիկական զարգացմանը: Գլխուղեղի 3-րդ փորոքում հեղուկ է հավաքվում, որը չկանխելու դեպքում կվերրածվի գոյացության: Հայաստանում ինչ հնարավոր է բժիշկներն արել են, սակայներեխայի լիարժեք բուժման համար անհրաժեշտ է նրա տեղափոխել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Լատիմոն կլինիկա, ինչի արժեքն է 53000 Եվրո: Երեխայի ծնողները այս գումարի հայթայթման հարցում դիմում են հանրության օգնությանը: Նրանց հեռախոսահամարներն են՝ [b]+37498 03 43 32, +37494 02 89 08[/b]: Փոքրիկ Կարինեի մոր՝ Լիդա Գալստյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16009038359900 /ՀՀ դրամ/, 16009038359901 /ԱՄՆ դոլար/, 16009038359902 /Եվրո/, 16009038359903 /ՌԴ ռուբլի/: SWIFT: ARMJAM22:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր