211652_close_icon
views-count778 դիտում article-date 11:49 21-04-2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ` Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում ներկա է գտնվել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համադպրոցական համերգին, ուր ելույթ են ունեցել դպրոցի սաներն ու մանկավարժները։ Հայկական երգարվեստի 100 տարիների ամենահուզական ու ամենահանրահայտ ստեղծագործությունները, այդ թվում և ժողովրդական երգերի Կոմիտասի մշակումները, համերգի ծրագրում ընդգրկված էին 1915 թվականին նախորդող ու հաջորդող շրջանի ստեղծագործություններով և վերածնունդ խորհրդանշող հերթականությամբ։ Դպրոցի համերգասրահում ցուցադրված էին նաև դպրոցի նկարիչ սաների թեմատիկ աշխատանքները։ «Վստահ եմ, որ այն, ինչ արտասանում էին, ասմունքում ու կատարում էին աշակերտները, իսկապես իշխում է այս սերնդի մտքում և գործում. այլ կերպ լինել չի՛ կարող, քանի որ մեր հայրենիքը, մեր պետականությունն ամրապնդելու ամենանվիրական գործում նաև ձեր արժեհամակարգին պիտի ապավինենք»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Համերգին ներկա են եղել նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, վարչական շրջանի երաժշտական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ։

Նմանատիպ նյութեր