211652_close_icon
views-count627 դիտում article-date 16:27 20-04-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 17-ից 20-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 25 դեպքից` 24-ը: Բացահայտվել է գողության` 12, խուլիգանության` 2, շորթման, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 7, սպանության, ավազակային հարձակման և յուրացման 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 2-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 34-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր