Սաուդյան Արաբիան, հակառակ իր հայտարարությունների, կրճատում է նավթարդյունահանման ծավալները
Սաուդյան Արաբիան ընթացիկ տարվա փետրվարից կրճատել է նավթարդյունահանման ծավալները: Այդ մասին են վկայում «Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնություն» (JODI) կազմակերպության տվյալները:
Փետրվարին արտասահմանյան մատակարարումները կազմել են օրական 7,35 մլն բարել նավթ՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա՝ 7,47 մլն բարելի համեմատությամբ: 2014 թվականի փետրվար ամսին այդ երկիրն արտահանում էր օրական 7,76 մլն բարել նավթ:
Սաուդյան Արաբիայի արտահանվող նավթի միջին ծավալը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է 7,4 մլն բարել, ինչը ավելի ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արդյունահանված նավթի ծավալների համեմատությամբ: Այս տարվա փետրվարին նա արտահանել է օրական 10,3 մլն բարել նավթ:
Ավելի վաղ այդ երկրի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել էր, որ իր երկիրը չի պատրաստվում կրճատել նավթի արդյունահանման ծավալները: