Այսօր «Կանաչ Կիրակի» է
Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ «Կանաչ» կիրակի, ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման:
Այս եկեղեցին Սիոնի վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է՝ կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: