1010 դիտում
15:55 18-04-2015
ԿԲ-ն կանոնակարգերի փոփոխություններ և լրացումներ է կատարել
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 18-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում և «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում:
ԿԲ խորհուրդը գրանցել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները:
Ուժը կորցրած են ճանաչվել «ՍՏՈԻԿ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 583/1, Ա/Ձ Վալերիկ Աբրահամյան փոխանակման կետի թիվ 527 և Ա/Ձ Սերյոժա Մելիքջանյան փոխանակման կետի թիվ 735 լիցենզիաները:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
12:06 17-12-2014
Կենտրոնական բանկի խորհուրդը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել իր կանոնակարգերում
1500 դիտում
14:00 26-03-2014
Արմեն Աշոտյանը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան