«Հրազդան» մարզադաշտում խուճապ է. արդյո՞ք ՊԵԿ-ը լրացուցիչ ապացույցներ է հավաքում
Քիչ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին ահազանգեցին, որ այսօր մեկ տասնյակից ավելի քննիչներ իրենց ուղեկցորդների հետ եկել են «Հրազդան» մարզադաշտում գործող տոնավաճառ և բերման են ենթարկում տոնավաճառի աշխատողներին:
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել «Հրազդան» մարզադաշտի՝ ընդդեմ ՊԵԿ-ի ներկայացված բողոքի դատական առաջին նիստը, որը հետաձգվել է հարկային մարմնի ներկայացրած ոչ բավարար ապացույցների պատճառով:
Տոնավաճառի տնօրինությունը դիմել էր դատարան, քանի որ համաձայն չէ հարկային մարմինների նշանակած հսկայական՝ մոտ 60 մլն դրամ տուգանքի հետ՝ վստահ լինելով, որ այն անհիմն է:
Տոնավաճառի աշխատակիցների փոխանցմամբ՝ այժմ տոնավաճառում խուճապ է, քանի որ քննիչները չեն թաքցնում, որ իրենց նպատակը աշխատակիցներին բերման ենթարկելն է և հարցաքննության տանելը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի