211652_close_icon
views-count903 դիտում article-date 12:24 18-04-2015

Սոլակում բրուցելոզի վարակի արձանագրումից հետո 29 քաղաքացի է նմուշառվել

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Հիվանդության հետագա տարածումը և այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով՝ բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդության օջախի և տան բոլոր անդամների նկատմամբ։ Կազմակերպվել են անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ, սահմանվել է բժշկական հսկողություն: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք չեն ունեցել կլինիկական ախտանշաններ: Հոսպիտալացման, համապատասխան բուժման և կլինիկական վիճակի գնահատման համար նրանք ուղեգրվել են Աբովյանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք: Համատեղ աշխատանքներ են իրականացվում թե՛ համայնքային կառույցների և թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ: Սոլակ համայնքի բնակիչների շրջանում կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ: Այս պահի դրությամբ նմուշառվել է 29 անձ: Հետազոտություններն ընթացքում են: Համաճարակաբանական հսկողությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր