211652_close_icon
views-count6036 դիտում article-date 17:26 03-09-2014

15 տարվա ազատազրկման դատապարտված Լեդի Հակոբի եղբոր որդու առողջականը լավ չէ. նա տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը, ով Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար դատապարվել է 15 տարվա ազատազրկման, առողջական խնդիրներ ունի եւ բանտախցից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, Ստեփան Հակոբյանը սրտի, ուղեղի հետ կապված խնդիրներ ունի եւ մոտ 2 ամիս է՝ դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում: Նրա համար նույնիսկ դատապարտյալների հիվանդանոց բժիշկ է հրավիրվել եւ այժմ գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նույնպես դատավճիռը բեկանելու Ստեփան Հակոբյանի փաստաբանի պահանջը վարույթ չէր ընդունել:

Նմանատիպ նյութեր