211652_close_icon

Նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի» եղբոր որդուն դատարանը ցմահ չազատազրկեց

views-count5963 դիտում article-date 17:48 02-04-2014
Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի վճիռը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամուսնուն եւ երկու որդիներին կորցրած Վահան Զատիկյանի կինը` Սոխակ Խոցանյանը: Նա նշեց, որ շատ հիասթափված է վճռից: Ավելին` Վճռաբեկ դատարան նման գործեր չեն ընդունում: Սակայն դեռ չգիտի՝ Եվրադատարան կդիմե՞ն, թե՞ ոչ: Իսկ մինչեւ այդ ասել էր, որ Ստեփան Հակոբյանին ոչ թե պետք է արդարացնեն, այլ ցմահ ազատազրկման դատապարտեն: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ին: Թեեւ պաշտոնական վարկածով ասվում է, թե մահացել է սրտի կաթվածից, բայց ոչ բոլորն են այդ վարկածին հավատում: Նրա որդին՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականին՝ Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կրակոցներից մահացել էր նաեւ անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ 2013 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Նմանատիպ նյութեր