1397 դիտում
20:43 17-04-2015
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ
Ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ տարեկան համագումարի աշխատանքներին:
ԵԱԴ լիագումար նիստի ժամանակ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել ԱԺԿ գործունեությունը և ապագա ծրագրերը ներկայացնող ելույթով, որին հետևած քվեարկության արդյունքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընդունվել է որպես ԵԱԴ ասոցացված անդամ։
Իր ելույթում Աշոտ Ղուլյանը կարևոր և բնական է համարել ԱԺԿ ասոցացված անդամակցությունն ԵԱԴ-ին՝ նշելով, թե ԼՂՀ քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական
ընտանիքին՝ իր առանցքում ինքնորոշման իրավունքն ունեցող ընդհանուր արժեքային հիմքի վրա:
ԱԺԿ նախագահն ընդգծել է նման ձևաչափով համագործակցության արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը՝ ինչպես միջկուսակցական, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում։
Աշոտ Ղուլյանը կարևորել է ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակներում Եվրոպական ազատ դաշինքին անդամագրված
կուսակցությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հեռանկարները, ինչը լայն հնարավորություններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում։
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
17:14 17-04-2015
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը դարձավ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ
1355 դիտում
13:32 03-09-2015
Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջեւ համատեղ հռչակագիր է ստորագրվել
1102 դիտում
21:01 13-11-2024
Թուրքիային առաջարկել են դառնալ BRICS-ի ասոցացված անդամ
Այս բաժնից
1276 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2011 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1132 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին