slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով
211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով

views-count1518 դիտում article-date 21:00 16-04-2015
Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ, հարգելի վետերան ոստիկաններ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրի համար ևս մեկ առիթ է` գնահատելու ձեր կատարած աշխատանքն ու արժեվորելու ձեռքբերումները: Ձեր անուրանալի ավանդն ունենալով մեր պետականության կայացման գործում` դուք այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ է դառնում համակարգում արձանագրվող առաջընթացը, որի արդյունքում նաև ամրապնդվում է ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը: Ես համոզված եմ, որ ձեզ համար այդ վստահությունը ամենասպասված ու բարձր գնահատականն է: Եվ դա պատահական չէ, քանզի պետական ծառայողներից ամենահաճախը մեր քաղաքացիներն անմիջականորեն շփվում են հենց ձեզ հետ ու, բնական է, որ նրանց վստահությունն ունենալը անչափ կարևոր է: Առանձնահատուկ գնահատանքի է արժանի նաև ձեռքբերածով չբավարարվելու և մասնագիտական որակներն առավել կատարելագործելու ձեր ձգտումը, որն ամեն օր դառնում է գործ ու ծառայում մեր հասարակությանը: Հարգելի ոստիկաններ, որպես Երևանի քաղաքապետ՝ վստահորեն կարող եմ ասել, որ ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում և, համոզված եղեք, որ մենք բոլորս, ողջ հանրությունը գնահատում ենք դա: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ։

Նմանատիպ նյութեր