211652_close_icon

Ոռոգման շրջանում Եղեգիս գետի ջրաքանակի նվազման վտանգ կա

views-count1159 դիտում article-date 17:48 16-04-2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի նպատակային բաշխման և օգտագործման հարցերը: ՋՕԸ Վայոց ձորի կառույցի ղեկավար Հազարապետ Նազարյանը զեկուցեց ոռոգման շրջանին ընդառաջ կատարված նախապատրաստական աշխատանքների մասին: Հազարապետ Նազարյանը հավաստեց, որ այդ առումով համակարգն ամբողջովին պատրաստ է, սակայն հավելեց, որ սակավաջուր հուլիս և օգոստոս ամիսներին ջրաքանակի նվազման վտանգ է առաջանում: Մարզպետն առաջարկեց քայլեր ձեռնարկել, նշված ամիսներին հնարավորինս անկորուստ ջրամատակարարման, ջրաքանակի նպատակային բաշխման և խնայողական ռեժիմի կիրառումով բնակչությանն ապահովել համապատասխան քանակի ոռոգման ջրով:

Նմանատիպ նյութեր