ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կյանքի կոչվեց ևս մեկ բարեգործական ծրագիր:
Ծրագրի շրջանակներում թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը սնունդ և գրենական պիտույքներ հանձնեց 20 խիստ կարիքավոր ընտանիքների: Ցուցակում ընդգրկված էին բազմազավակ ընտանիքներ, ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամներ և միայնակ ծերեր, ովքեր օգնություն ստանալու նպատակով դիմել էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: