Նոր ակցիա` «Բանգլադեշյան երթ անիվների վրա»
Ապրիլի 17-ին, ժամը 14.00-ին , սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց կմեկնարկի նոր նախաձեռնություն` «Բանգլադեշյան երթ անիվների վրա» խորագրով:
Նախագծի նպատակն է` Բանգլադեշ թաղամասում գտնվող նախադպրոցական-դպրոցական հաստատությունների, թաղամասերի միջև ստեղծել սաների-սովորողների-ուսուցիչների-բնակիչների համար անիվներով (հեծանիվ, անվաչմուշկ, ինքնագլոր, սքեյթ…) ազատ տեղաշարժվելու հարմար միջավայր:
Երթի մասնակիցները կլինեն հեծանիվներով: