Քննարկում` «Հայի հետքը» թեմայով
«ԱՐԱՐԷ» հայագիտական հիմնադրամը, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ն, Երիտասարդական համահայկական կենտրոնի աջակցությամբ կազմակերպում են հերթական քննարկումը, որի տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 18.00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` համահայկական երիտասարդական կենտրոնում:
Քննարկումը, որը կրում է «Հայի հետքը Եվրոպայում» խորագիրը, կազմակերպվում է «Ճանաչել իմաստություն»
ծրագրի շրջանակում: Բանախոսը պատմաբան Անժելա Տերյանն է: